Արարատում ոստիկանները հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն, ով կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Արարատում ոստիկանները հայտնաբերել են 55-ամյա տղամարդուն, ով կասկածվում է 8-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով:

Այդ օրը 31-ամյա բնակչուհին հայտնել է, որ հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել անառակաբարո գործողություններ, ինչից հետո երեխան այս պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ Արարատի մարզի 8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է մի քանի անգամ:

Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: