Մամուլ

Արարատի ոստիկանները կանխեցին ավտոմեքենաները «ճռռացնելու» համար իրար հետ հաշիվ մաքրող տաքարյուն երիտասարդների «ռազբորկան»

Արարատի ոստիկանները կանխեցին ավտոմեքենաները «ճռռացնելու» համար իրար հետ հաշիվ մաքրող տաքարյուն երիտասարդների «ռազբորկան»

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, վերջերս ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականը, այն է՝ Ոստիկանության ստորաբաժանումների համայնքային ոստիկանության բաժանմունքների  ծառայողներն ու քրեական հետախուզության բաժանմունքների օպերլիզորները պետք է հաճախակի լինեն իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում, շարունակեն ակտիվ  շփումը բնակիչների հետ՝ ինչը խթան կդառնա ոստիկան-քաղաքացի կապի ամրապնդմանը և որ ամենակրևորն է՝ կկանխվեն բազմաթիվ արատավոր երևույթներ։

Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, Վեդի քաղաքում հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ երկու վարորդներ, ինչպես ժողովուրդն է ասում, «ճռռացնելով» արգելակել են ավտոմեքենաները,  դուրս եկել ու փորձում են իրար հետ պարզաբանում անել: 

razborka ararat 2

Համայնքային ոստիկանները շտապ մոտենում են այդ երիտասարդներին և երբ ուր որ է լեզվակռիվը պետք է վերածվեր ձեռնամարտի, ոստիկանները կանխեցին, որից հետո պարզվեց, որ վարորդներից մեկը չունի վարորդական իրավունքի վկայական, ով, ի դեպ, կասկածվում է սև գույնի Nissan մակնիշի ավտոմեքենայի համար վթարային իրավիճակ ստեղծելու մեջ, որի ժամանակ սև Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրում է սպիտակ Lada-ի առջև ու իջնում, մոտենում նրան:

vostikanutyun ararat

Բարեբախտաբար, համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում «մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող տաքարյուն երիտասարդների «ռազբորկան» կանխվում է:

Դեպքի վայրի հաևանությամբ բնակվողներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին.

«Պահանջում ենք, որպեսզի էս փողոցում արագաչափ տեղադրեն, տաքարյուն երիտասարդները էս ամբողջ ճանապարհը վերածել են «ավտոռալլիի»:

Վստահ ենք, եթե ոստիկանները չմիջամտեին հաստատ տաք գլուխ ջահելները իրար «սամասուդ» էին անելու»:

Կիսվեք էջում