Արարատի մարզում 57-ամյա տղամարդը մարտական նռնակ է պայթեցրել Վեդիի քաղաքապետարանում. ֆոտո

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներսը՝ ապակին կոտրելուց հետո: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է

Արարատի մարզում 57-ամյա տղամարդը
Վեդու քաղաքապետարանում

Առավել մանրամասն՝ այստեղ