Արագ պատրաստվող, կրեմով, անմահական համեղ՝ շոկոլադե թխվածք․․․

Բաղադրամասեր Խմորի համար` Կաթ – 2 բաժակ , Ալյուր – 2 բաժակ , Շաքարավազ – 1.5 բաժակ , Կակաո – 6 ճ/գ, Փխրեցուցիչ – 1 թ/գ, Կրեմի համար` Կաթ – 2 բաժակ, Ալյուր – 3 ճ/գ, Շաքարավազ – 1 բաժակ, Ձու – 1 հատ, Շոկոլադ – 1 սալիկ, Ձևավորման համար` Թարմ հատապտուղ , Անանուխի տերևներ․

Պատրաստման եղանակը Թասի մեջ լցնել ալյուրը, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը, ավելացնել տաք կաթը, խառնել, չհարել: Ստացված ջրիկ խմորը լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջեռուցում 40 րոպե:

Առանձին տարայի մեջ կաթը հասցնել եռման աստիճանի: Մեկ ուրիշ թասի մեջ հարել ձուն, շաքարավազի և ալյուրի հետ, վրան ավելացնել տաք կաթը և անընդհատ խառնելով մարմանդ կրակի վրա՝ հասցնել եռման աստիճանի: Ավելացնել կտրատված շոկոլադե սալիկը և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:

Սառած խմորը կիսել 2 մասի, ամբողջությամբ պատել կրեմով և զարդարել թարմ հատապտուղով և անանուխի տերևներով:

նյութի աղբյուր՝ xohanoc.am

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...