Արագ ու համեղ բաղադրատոմս՝ քաղցրակերների համար. նրբահամ կեքս՝ շոկոլադով, կոկոսով ու մարշմելոյով

Քաղցրակերները կգնահատեն այս համեղ բաղադրատոմսը: Շոկոլադի ու կոկոսի լիակատար համադրությամբ կեքս, որը շատ հեշտ ու արագ է պատրաստվում:

Խնայեք ձեր ժամանակը. պատրաստեք ու պարզապես վայելեք այն:

Արդյունքում կստանաք նրբահամ ու անկրկնելի կեքս, որը դժվար թե երկար մնա սեղանին:

Բաղադրիչները՝

Ձու – 3հ

կարագ – 100գր

Թթվասեր – 100գր

Շաքարավազ – 100գր

Ալյուր – 100 -120գր

խմորիչ – 2թ/գդ

Կակաո – 20գր

Կոկոսի փոշի -50գր

Ինչպես նաև՝

Շոկոլադ – 100գր

Մարշմելոու – 70գր

Պատրաստման եղանակը՝

Կարագը ձուլել շաքարավազին, ավելացնել ձուն ու խառնել: Այնուհետև ավելացնել թթվասերն ու լավ խառնել: Հետո ավելացնել ալյուրը, խմորիչը՝ ստանալով միասեռ զանգված:

Խմորը բաժանանել 2 մասի, մի մասին ավելացնել կակաոն, մյուսին՝ կոկոսի փոշին:

Երկու մասերն իրարից առանձին պատրաստելուց հետո, նախատեսված տարան (~ 25×10см չափսով) մի փոքր ձեթապատել, մեջտեղում լցնել 2 ճ/գդ կակաոյով խմորից, այնուհետև հենց վրան ավելացնել ևս 2 ճ/գդ՝ բայց արդեն կոկոսով խմորից:

Այս եղանակով հերթականությամբ ողջ խմորը տարայում տեղավորելուց հետո, դնել ջեռոց՝ 180 ջերմաստիճանի տակ ու եփել 20-25 րոպե:

Մինչ կեքսը կթխվի, շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, այնուհետև պատել կեքսի ողջ մակերեսը՝ վրան ավելացնելով մարշմելոուները:

Կրկին դնել ջեռոց 5-7 րոպե:

Կեքսը պատրաստ է. բարի ախորժակ

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...