Ավտոմեքենան բախվել է Վարդենիսից Արարատ ընթացող բեռնատար գնացքին

Մարտի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Նիսսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենան Հարավ-Կովկասյան երկաթուղու Նորագավիթ-Մասիս ուղեմասի 2866 կմ-ի պիկետ 1-ին արգելափակոցը շրջանցելով՝ բախվել է Վարդենիսից Արարատ ընթացող բեռնատար գնացքին:
«Նիսսան Ֆուգա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նյութի սկզբնաղբյուր` police.am