Ավոկադո մրգի օգտակար հատկությունները շատ քչերին է հայտնի

Ավոկադո միրգը հարուստ է վիտամիներով և կարևոր հանքային նյութերով: Ավոկադոն արագ աճող ծառ է, որի բարձրությունը հասնում է մոտավորապես 18 մետրի, ցողունը սովորաբար լինում է ուղիղ՝ խիստ ճյուղավարված։

Ավոկադո պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։

Լավացնում է տեսողությունը, հիշողությունը և կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Ավոկադոյի կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ։ Կճեպներն ունեն որդաթափ հատկություն։ Վիտամին E-ն օրգանիզմը հարստացնում է թթվածնով՝ պաշտպանելով օրգանիզմի և մաշկի բջիջները, F-ը՝ ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը։

Պղինձը կանխում է անեմիան՝ սակավարյունությունը, երկաթը արյունաստեղծ կարևոր էլեմենտ է, վիտամին B2-ը մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը։ Որպես կալիումի աղբյուր՝ կարգավորում է արյան ճնշումը։ Ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։

Մենք, իհարկե, հնարավորություն չունենք այդ պտղի տերևներն օգտագործելու, բայց ավոկադոյի հայրենիքում այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Ավոկադոյի տերևները ծամում են լնդերի (պիոռեա) հիվանդության դեպքում։

Շոգեխաշած տերևներն օգտագործում են վերքերի ապաքինման ժամանակ, իսկ տաք վիճակում տերևները տեղադրում են ճակատին, այդ միջոցը թեթևացնում է նյարդացավը (նևրալգիա)։ Տերևների եփուկը օգտագործում են բկաբորբի և արյունահոսության դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am