Ավելացրեք շամպունին այս երկու բաղադրիչը, և մազաթափությունը կվերանա․․․

Մազաթափությունը վերացնելու համար առաջարկում ենք այս շատ պարզ և արդյունավետ միջոցը:

Հարկավոր է՝
10 կաթիլ խնկունու եթերային յուղ
10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ
Ձեր շամպունը
Եթերային յուղերը վաճառվում են դեղատներում: Ուղղակի ավելացրեք նշված չափով յուղերը Ձեր շամպունին և այսուհետ մազերը լվացեք դրանով:

Խնկունու եթերային յուղը դեռ վաղուց օգտագործվում է բժշկության մեջ՝ որպես մազաթափությունը կանխելու միջոց: Այն լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչը նպաստում է մազարմատների սնուցմանը և մազերի ամրապնդմանն ու աճին: