Ավարտվել է մարզական սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը

Մարտի 11-ից 12-ը Երևանում անցկացվել է մարզական սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 77 մարզիկներ ՀՀ մարզերից (Արարատ, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Արմավիր, Լոռու), Արցախից, Երևան քաղաքից, ԲԿՄԱ-ից:
Ըստ քաշային կարգերի ՀՀ չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան), Մակսիմ Մանուկյանը (57 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան), Արթուր Սահակյանը (62 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Ռաֆիկ Մանուկյանը(68 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Արսեն Ղազարյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան), Միշա Նազարյանը (82 կգ, անձնական մարզիչ՝ Դավիթ Խաչատրյան), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Գառնիկ Սարոյանը (100 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան):
Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի Հանրապետության մարզական սամբոյի հավաքական թիմը, որի անդամները մեր երկիրը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
ՀՀ   Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն