Գիտե՞ք, թե առաքելական եկեղեցին քանի սպասավոր ունի, ինչքան անշարժ և շարժական գույք. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարկային օրենսդրության փոփոխության վերաբերյալ՝ պետական բյուջեի եկամուտների աճի ապահովման հետ կապված մի առաջարկ։

Գիտեք, թե առաքելական եկեղեցին քանի սպասավոր ունի, ինչքան անշարժ և շարժական գույք ունի և ինչ մակերեսով, քանի հողակտոր և ինչքան մակերես ունի։

Մյուս կողմից քանի փաստաբան ունենք, քանի երգիչ ունենք։

Համեմատել ե՞ք այդ թվերը։

Եվ վերջապես եթե երկրորդ խմբին ստվերից որոշում եք հանել, իսկ երկրորդին ինչու պետք է թողնել ստվերի մեջ։

Օրենքի առջև բոլորը պետք է հավասար պատասխանատու լինեն։

Հա, ի դեպ, Ջորջ Սորոսի հետ այս գրառումս չեմ համաձայնեցրել, նաև այս գրառմանս համար որևէ ֆինանսավորում ոչ ստացել եմ, ոչ էլ ստանալու եմ»։