Առաջին նպատակս ապրելն է. Անի Քոչարը՝ ճակատագրական տարիքի, ամենահիշարժան տարեդարձի մասին և ոչ միայն

Երեկ՝ հունվարի 20-ին, իր ծննդյան տարեդարձն էր նշում Գերմանիայում բնակություն հաստատած  հայտնի լրագրող, մոդել  Անի Քոչարը, ով այս պահին պայքարում է արյան քաղցկեղի դեմ: 

Life.panorama.am-ը Անիին առաջարկել է պատասխանել մեր տոնական բլից հարցերին:  

Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:  

Ամեն մի տարեդարձ հիշվում է մի բանով և այդպիսով դառնում հիշարժան, սակայն իմ կյանքի ամենաերջանիկ և հիշարժան տարեդարձն այն էր, երբ գրկումս էր արդեն իսկ 1 ամսական որդիս: Դավիթս իմ կյանքը նոր հույզերով և վառ գույներով լցրեց, էլ ավելի իմաստավորեց ապրածս կյանքն ու պայքարներս: Եվ, թերևս, առջևում կլինեն նորանոր հիշարժան տարեդարձեր:

Տա Աստված… Ձեր կյանքի ճակատագրական տարիքը: 

Ճակատագրական տարիքներ իմ կյանքում մի քանիսն են եղել և ամեն մեկը կապվել է անձնական կյանքի և դրան հաջորդող ծանր հիվանդության հետ: Չգիտեմ պատահականություն է, թե ոչ, թեև ինքս պատահականությունների չեմ հավատում, այս կյանքում ամեն բան պատահում է ինչ որ բանի համար: Առաջին ճակատագրական տարիքը եղել է 16 տարեկանում, այնուհետև 28-ում և 32-ում: Երեք պարագայում էլ, թեև շատ եմ տառապել և պայքարել, բայց կարծես հաղթահարած եմ դուրս եկել:

Չգիտես ինչու, ճակատագրականն իմ պարագայում ստացվեց կյանքի մահվան իմաստով, բայց հավատում եմ, որ այսուհետև իմ ճակատագրական տարիքները կապվելու են բացառապես դրական և լուսավոր իրադարձությունների հետ: Ինձ վերածնված մարդ եմ համարում, այդ իսկ պատճառով, այս տարի նշում եմ 1 ամյակս:

Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

Եթե ժամանակագրականով սկսեմ, ապա 2000 թվականը, երբ սկսեցի իմ երկու երազած մասնագիտություններով` լրագրությամբ և մոդելինգով  զբաղվել, այնուհետև 2005-ը, երբ մեկնեցի հեռավոր գործուղման Չինաստան, որպես մանեքենուհի և հենց այնտեղ էլ հղացավ «Ես ամսագրի» գաղափարը, 2006-ը, երբ իրագործեցի նախագիծս և 19-20 տարեկանում հիմնեցի իմ ամսագիրն ու տարիներ անց` մեդիա ընկերությունը: 

Ի դեպ`ասեմ, որ ԵՊՀ` Երևանի պետական համալսարանում ուսանողական տարիներս, զուգահեռաբար ԵԱԴ` Երիտասարդ լիդերների դպրոցում  ուսանելու ժամանակները ևս լավագույններից են եղել, այդ տարիների շրջագայություններն էլ վառ գույներով են լցրել կյանքս: Ես այն մարդկանցից եմ, որ ամեն բան, ինչ անում է, սիրով և անմնացորդ նվիրումով է անում:

Կարմիր դիպլոմով ավարտելը, օրինակ, ինձ համար ոչ թե նպատակ է եղել կամ ցանկություն, այլ նվիրված ուսման և ժրաջան աշխատանքի արդյունք, ինչի համար ես երջանիկ եմ:

2011 թվականը, երբ հրաշքով ծնվեց իմ Դավիթը: Կարծես թե վերջ… Հայրենիքից հեռանալուց հետո կարծես թե լույսը պակասեց իմ կյանքում, բայց վստահաբար այն հետ է վերադառնալու էլ ավելի վառ, լուսավոր և պայծառ օրեր են լինելու:

Առավել մանրամասն կարող եք կարդալ կզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...