Առանց Աննա Հայաստան․ քաղաքացիները վանկարկում են

Առանց Աննա Հայաստան․ քաղաքացիները վանկարկում են

Այժմ ընդդիմադիրները Մաշտոցի պողոտայից քայլերթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Քաղաքացիները վանկարկում են. առանց Աննա Հայաստան:

Մինչեւ երթը Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարի համաժողովրդական դառնալուն շատ քիչ է մնացել։ Նա տեղեկացրեց, որ այսօրվա երթի ուղղությունը փոխվում է՝ Մոսկովյան, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա՝ Ամիրյան փողոց։

«Դրանից հետո կասեմ»,– ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ երթի վերջնակետը Ֆրանսիայի հրապարակն է լինելու, որտեղ հանրահավաքը կշարունակվի, կարեւոր հայտարարություն կանեն։