Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում 5-6 աստիճանով կբարձրանա

Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում 5-6 աստիճանով կբարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են եւ օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարեւոր մի փաստ, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։

Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։ 

Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա եւս 5-6 աստիճանով»:

Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք…

Gepostet von Gagik Surenyan am Donnerstag, 25. April 2019