Աշոտյանը բաց նամակով խնդրել է Վանեցյանին բուժզննության ենթարկել Փաշինյանին

Աշոտյանը բաց նամակով խնդրել է Վանեցյանին բուժզննության ենթարկել Փաշինյանին

Արմեն Աշոտյանի բաց նամակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին

«Հարգելի պարոն Վանեցյան,

Մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ և վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առողջությամբ, արձանագրելով հետզհետե խորացող իր տարօրինակ վարքագիծը, ինչպես նաև հիմք ընդունելով Կառավարության նիստին կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարելու համար Ձեզ տրված հանձնարարականը, առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները և հարկադրական բուժզննության ենթարկել նրան։

Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը։

Հարգանքով՝ Ա. Աշոտյան»։

Արմեն Աշոտյանն այս նամակը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. ՎանեցյանինՀարգելի պարոն Վանեցյան,Մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ…

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 9. April 2019