«Աշխարհի վրա չկա մի չար մարդ, որը չի պատժվել․․․ բոլորը պատասխան են տալու Տիրոջը»․ Անահիտ Շահբազյան

«Աշխարհի վրա չկա մի չար մարդ, որը չի պատժվել․․․ բոլորը պատասխան են տալու Տիրոջը»․ Անահիտ Շահբազյան

Երգչուհի Անահիտ Շահբազյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում «Սուրմալու» մեծածախ առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ արված կադրեր է հրապարակել, որոնց կից գրել է․

«Վախեցեք անտարբեր ու անսիրտ հայից,

Վախեցեք անկիրթ ու գոռոզ հայից,

Վախեցեք մեր երկրի սեռափոխվածներից,

Վախեցեք անհավատ ու անաստված հայից,

Որովետև այս մարդիկ անձապաշտ են ու եսասեր։

Հայրենիք բառի իմաստը նրանց ուղեղում միայն պաթոս է ու ֆեյսբուքյան էջի լավ գրառում։

Աշխարհի վրա չկա մի չար մարդ, ով չի պատժվել, բոլորը պատասխան են տալու Տիրոջը»։