Աշխարհի մակարդակով երկրին օգուտ տված մարզիկին ասում են «պառկցրեք դրան գետնին, արա»․ Սարգիս Բազինյան

Աշխարհի մակարդակով երկրին օգուտ տված մարզիկին ասում են «պառկցրեք դրան գետնին, արա»․ Սարգիս Բազինյան

Սարգիս Բազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ապաքաղաքական մարդ եմ ու միշտ աշխատել եմ հեռու մնալ էդ ոլորտից, քանի որ չեմ կիսում այն «բարոյական» արժեքները, որոնք առկա են այդ գործունեությունում: Բայց այս թեմայով չարտահայտվել չեմ կարող:

Ինչ է նշանակում «պառկցրեք դրան գետնին, արա» ու նման ժանտախտ արտահայտություններ, որոնք հարիր չեն իրավապահ մարմնի ոչ մի աշխատակցի:

Աշխարհի մակարդակով երկրին օգուտ տված մարզիկին, որն իր առողջությունն ու կյանքի տասնյակ տարիներն է նվիրաբերել հայրենիքին, նման վերաբերմունքի արժանացնելն անբարոյականություն է: Ու Ռոմանի պես` երկրին պատվելի ծառայություններ մատուցած բազմաթիվ սպորտսմեններ այժմ գտնվում են ոտիկանական բաժանմունքներում:

Երկի՛ր, ուշքի արի՛»: