Աշխարհահռչակ Gipsy Kings-ը գտնվում է Արցախում

Աշխարհահռչակ Gipsy Kings-ը գտնվում է Արցախում։ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև հանրահայտ Ջիպսի Քինգը:

Հիշեցնենք՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան ՖԻՖԱ-ի կազմում չմտնող ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմինն է:

Ներկայումս պատասխանատու է Չճանաչված պետություննների ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայիառաջնությունների կազմակերպման համար:

Կոնֆեդերացիան ստեղծվել է 2013 թվականին, որպեսզի վերահսկի չճանաչված պետությունների միջև ֆուտբոլային մրցույթների կազմակերպումը: