Աշխատակիցները ընկել են շոկոլադով լի մեծ կաթսայի մեջ

Աշխատակիցները ընկել են շոկոլադով լի մեծ կաթսայի մեջ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գտնվող Mars ընկերության երկու աշխատակիցներ ընկել են հալեցրած շոկոլադով լցված մեծ կաթսայի մեջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Աշխատակիցները հոսպիտալացվել են, ընդ որում՝ մեկը՝ ուղղաթիռով։ Թե ինչպես են աշխատակիցներն ընկել շոկոլադով լցված մեծ կաթսայի մեջ եւ ստացել լուրջ վնասվածքներ, հայտնի չէ։

Փրկարարները կարողացել են դուրսհանել նրանց կաթսայից՝ պատի մեջ անցք փորելով։