Անպատկերացնելի է, որ առանց պետության ղեկավարի թույլտվության զինված ուժերի նման կենտրոնացում կատարվի. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անրադարձել է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հարցազրույցին.

«Բայց մեկ հռետորական հարց է ծագում այս շատ կարևոր հարցազրույցից։

Այսինքն պաշտպանության նախարարը կարող է միանձնյա որոշում կայացնել և օգտագործել զինված ուժերը և ասենք զավթե՞լ իշխանությունը, և պետության ղեկավարը, պառլամենտը որևէ լծակ չունի նման հանցավոր գործողությունը կանխե՞լ։

Չնայած անպատկերացնելի է, որ առանց պետության ղեկավարի թույլտվության զինված ուժերի ստորաբաժանումների նման կենտրոնացում կատարվի, բայց զուտ որպես համակարգային երևույթ, խնդիր, ուղղակի սարսափելի համակարգի հետ գործ ունենք։

Բանակի ներգրավումը որևէ գործընթացի մեջ կարող է տեղի ունենալ միմիայն պառլամենտի կողմից թույլտվության դեպքում։ Իսկ հրատապ գործողությունների վերաբերյալ պետության ղեկավարի կողմից որոշումը, պետք է հաստատվի Ազգային Ժողովի կողմից, այդ որոշման հիմնավորվածությունը և համաչափությունը ստուգելու համար»։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...