Աննա Հակոբյանն իր օգնությունն է առաջարկել Կառավարության աշխատակազմից հեռացված տիկնոջը

Կիսվիր ընկերներիդ հետ

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Նարե Գրիգորյանը ազատվել է Կառավարության աշխատակազմի աշխատակցի պաշտոնից, հետո պարզվեց, որ վերջինս ազատվել է իր դիմումի համաձայն։ Իենց ֆեյսբուքյան էջերում այս հարցի շուրջ րոպեներ առաջ գրառում կատարեցին Նարե Գրիգորյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ըստ որոնց պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը զանգահարել է Նարե Գրիգորյանին։

Loading...

«Սիրելի բարեկամներ: Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը: Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»,- ասված է Նարե Գրիգորյանի գրառման մեջ։

Աննա Հակոբյանը անդրադարձել է այս գրառմանը և պարզաբանել, որ  Նարե Գրիգորյանին առաջարկել է աշխատանք «Հժ»-ում․ «Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակում»:

Հ.Գ. Զրույցի վերջում Նարեն հարցրեց կարո՞ղ է արդյոք հանրայնացնել մեր խոսակցությունը, ես պատասխանեցի, որ դեմ չեմ, միայն թե՝ ընդհանուր գծերով՝ մասնավոր բնույթի եմ խոսել, քանի որ նախապես չէի մտածում, որ կհանրայնացվի: Իմ այս խնդրանքի արդյունքում, փաստորեն, կարևոր դետալներ դուրս էին մնացել, և սխալ տպավորության տեղիք տվել: Կպատահի, ոչինչ»,- գրել է Հակոբյանը։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...