Աննա Հակոբյանը մասնակցել է ոստիկանապետի որդու նշանադրությանը․ «Իրավունք»

Աննա Հակոբյանը մասնակցել է ոստիկանապետի որդու նշանադրությանը

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի որդին` Ռոբերտը, երեկ նշանադրվել է: Ըստ մեր աղբյուրի` նշանադրությունը տեղի է ունեցել Իջեւան քաղաքի ռեստորաններից մեկում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` նշանադրությանը հրավիրված չեն եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ներկա է եղել նշանադրության արարողությանը:

Աննա Հակոբյան

Մեր աղբյուրը նաեւ հավելեց, որ Ղազարյանի ընտանիքը օգոստոսի 20-ից հետո պատրաստվում է ամուսնացնել ընտանիքի ավագ դստերը` Մանեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում