Շոու-բիզնես

«Անձնականում պետք է այնքանով ուժեղ լինես, որ բաժանություն չլինի․ կնոջն այդ ժամանակ է ուժը պետք գալիս»․ Նաիրա Մովսիսյան

«Անձնականում պետք է այնքանով ուժեղ լինես, որ բաժանություն չլինի․ կնոջն այդ ժամանակ է ուժը պետք գալիս»։ Նաիրա Մովսիսյանի ստեղծագործական ու հեռուստատեսային կյանքում ժամանակավոր դադար է։ Դերասանուհին հիմա այլ զբաղվածություն ունի՝ ուժերը փորձում է նոր բիզնես ոլորտում։

Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան պատմել է իր ներկայիս զբաղվածության, դստերն առավել շատ ժամանակ տրամադրելու և ստեղծագործական դադարի պատճառների մասին։

«Ներկայումս ստեղծագործական առումով պասիվ եմ, բայց, կարծում եմ, որոշակի դադարից հետո կրկին կվերադառնամ դաշտ։ Իհարկե պատճառն առաջարկների բացակայությունը չէ, որովհետև առաջարկներ կան՝ պատաճառը ցանկության բացակայությունն է։ Ստեղծագործական պասիվությունս պայմանավորված է այն գործունեությամբ, որը հիմա ծավալում եմ բիզնես ոլորտում։ Հիմա զբաղվում եմ մի գործով, որն ինձ տալիս է այն հեռանկարը, որը ես եմ ուզում։ Այն հնարավորությունները, որոնք ես հիմա ունեմ՝ բոլորի համար երանություն է»,- ասաց դերասանուհին։

Թե ինչ բիզնեսի մասին է խոսքը՝ դերասանուհին փակագծերը բացել չցանկացավ՝ նշելով միայն, որ այն, ինչով իմա ինքը զբաղվում է՝ Հայաստանում նոր է և իրեն, ըստ դերասանուհու, հնարավորությւն է տալիս նաև օգնել մյուսներին․ «Իրականում լավ ապրելու համար մարդ պետք է տանջվի, տառապի, սակայն հասնի այն կետին, որ էլ չաշխատի՝ ունենալով կայուն եկամուտ։ Հիմա ինձ մոտ այդ տառապել-տանջվելու  փուլն է՝ այդ ոլորտում շատ բաներ նոր եմ սովորում, բացահայտում, ուսումնասիրում, բայց եկամտի տեսանկյունից՝ ամեն ինչ լավ է և էլ ավելի լավ կլինի»։   

Նաիրա Մովսիսյան

Խոսելով կրկին հեռուստատեսություն վերադառնալու մասին՝ Նաիրան ասաց․ «Չեմ պատկերացնում, թե հեռուստատեսային ինչ առաջարկ պետք է լինի, որքան պետք է ինձ վճարեն, որ ես համաձայնությունս տամ և բացակայեմ այնտեղից, որտեղ հիմա եմ։ Կգա ժամանակ, երբ ես կկարոտեմ և կրկին կվերադառնամ ոլորտ, իսկ հիմա ես գիտեմ որ ես մի ոլորտում եմ, որտեղ ինձ հնարավորություն է տրված ֆինանսապես անկախ լինել բոլորից։

Ես արդեն հասկանում եմ, որ գալու է ժամանակ, երբ ես նստած կլինեմ և դեռ մի բան էլ կմտածեմ այս կամ այն մարդը դուռս թակի ինձ առաջարկ անի, թե՞ ոչ։ Կգա ժամանակ և արդեն ես  կմտածեմ, թե որքան գումար պետք կգա, որ իմ ուզած ներկայացումը բեմադրվի, որքան գումար պետք է տամ, որ նկարահանվի այս կամ այն բանը, որովհետև ես այդպես եմ ուզում»։

Հաշվի առնելով այն, որ դերասանուհին չցանկացավ բիզնեսի հետ կապված հարցարույցի շրջանակներում բացահայտումներ անել՝ հետաքրքրվեցինք, թե որքավո՞վ է այդ ոլորտում իրեն օգնում իր հայտնիությունը․ «Այն բացարձակ չի օգնում և չեմ էլ ցանկանում, որ օգնի։ Շատերին, բնականաբար, օգնում է, սակայն ոչ ինձ։ Այն, ինչով զբաղվում եմ՝ Հայաստանում ևս նոր է և հայտնիությունը կարող է միայն այն մասով օգնել, որ մարդիկ կտեսնեն՝ ես իմ ստեղծագործական 12 տարիները դրել եմ մի կողմ և քայլում եմ առաջ՝ վստահ լինելով, որ ապագայում կունենամ այն, ինչ կունենամ»։

Նաիրա Մովսիսյան

Նաիրայի խոսքով ինքն ուզում է, որ յուրաքանչյուր մարդ, որին հնարավորություն է տրվում առաջ քայլել՝ չկորցնի այդ հնարավորությունն ու գնա առաջ․«Այսինքն եթե մենք որևէ բանից գաղափար չունենք, դա դեռ չի նշանակում, որ այն վատ է։  Երբ հնարավորություն է տրվում քայլել դեպի նպատակը՝ չպետք է անտեսել։ Շատ դեպքերում մեր կյանքում մեզ տրվում է հնարավորություն՝ մեր նպատակին հասնելու, սակայն այն անտեսում ենք՝ չհասկանալով, թե այն մեզ ուր կարող էր տանել»։

Եթե հեռուստատեսային կյանքը դերասանուհուց շատ ժամանակ էր խլում, ապա հիմա նա կարողանում է դստերը՝ 3-ամյա Մարիային էլ ավելի շատ ժամանակ տրամադրել։ 

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվեք էջում