Անհայտ անձը կրակ է բացել գեյ ակումբում

Անհայտ անձը կրակ է բացել գեյ ակումբում

Ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ երեկոյան հինգ մարդ է սպանվել Քոլորադո նահանգի Քոլորադո Սփրինգս քաղաքի Club Q գիշերային գեյ-ակումբում: Եվս 18 մարդ վիրավորվել է, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ հարձակվողը վիրավորվել է, այժմ նրան բուժօգնություն է ցուցաբերվում։

Ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել հնարավոր դրդապատճառները: Քոլորադո Սփրինգսի հրշեջ ծառայության կապիտան Մայք Սմոլդինոն հայտնել է, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության 11 մեքենա: