Անդրեն՝ Ստեփանակերտում կայանալիք իր համերգի մասին

Անդրեն՝ Ստեփանակերտում կայանալիք իր համերգի մասին

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ…

Այդ օրը հնչելու են միայն հոգևոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին…

Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից։ Ցավըտ տանիմ, Արցախ…

P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետև բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան…

Մեր ապրումներն, այո՛, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»։