Այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի էին․ Արայիկ Հարությունյան

Այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի էին․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Երեխաների տրամադրությունը լավ էր, կազմակերպումը` ՎԱՏ

Քիչ առաջ այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրով հանգստանում են մեր երեխաները: Երեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը:

Որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի էին: Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից»: