Այս փոքրիկին սպանել է սեփական հայրը․ Ի՞նչ նամակ էին գտել բժիշկները տղայի գրպանից

Այս պատմությունը միայն փոքրիկ Իվանի մասին չէ, այլ նաև շատ ուրիշ երեխաների, ովքեր ապրում են նման պայմաններում ողջ աշխարհում:

«Ես Իվանն եմ, 7 տարեկան: Ես սիրում եմ իմ ծնողներին, բայց վախենում եմ նրանցից: Նրանք հաճախ են ինձ ծեծում, բայց ես չեմ հասկանում, թե ինչու: Ես լավ եմ սովորում դպրոցում, ուսուցչուհիս ինձ շատ է սիրում, բայց ես ընկերներ չունեմ: Իմ դասընկերները ինձ հետ չեն շբվում՝ ասելով, որ ես զզվելի եմ, քանի որ միշտ նույն հագուստով եմ գնում դպրոց:

Մի օր ես մտա հանդերձարան և գողացա այնտեղից մի բաճկոն, որն արդեն երկար ժամանակ է, ինչ կախված էր այնտեղ. այն ոչ ոքի պետք չէր: Տուն վերադառնալու ճանապարհին ինձ սկսեցին ծեծել ու թողեցին այդպես ձյան մեջ ընկած: Երբ ես տուն վերադարձա, մայրիկս բարկացավ վրաս, քանի որ հագուստս ամբողջովին կեղտոտվել էր: Նա ինձ ուղարկեց սենյակ և ասաց, որ դուրս չգամ: Ես մինչև առավոտ մնացի սենյակում, չնայած շատ քաղցած էի:

Երբ ես վատ գնահատական էի ստանում, հայրս ինձ սկսում էր ծեծել: Այդ պատճառով էլ իմ ցուցամատը չի աշխատում: Մի օր ես կրծքավանդակիս հատվածում սուր ցավ զգացի, բայց ծնողներիս համար միևնույն էր: Ես փորձում էր դիմանալ ցավին, քանի որ չէի ուզում բարկացնել մայրիկիս և հայրիկիս: Ես նրանց իսկապես շատ եմ սիրում:

Հաջորդ օրը մեզ հանձնարարեցին նկարել մեր ամենամեծ երազանքը: Ես մեկ երազանք ունեի` ինձ սիրող հայրիկ ու մայրիկ: Ես նկարեցի գեղեցիկ ընտանիք: Ես ուզում էի ունենալ իմ դասընկերների ընտանիքների նման ընտանիք: Երբ մեզ բաժանեցին մեր ստուգողական աշխատանքները,ե ս հասկացա, որ շատ վատ եմ գրել: Ես վախենում էի, որ մայրիկս ինձ էլի կծեծի: Այդպես էլ եղավ․ մայրիկս ինձ այնպես հարվածեց, որ ոտքս կպավ աթոռին: Նա հարվածեց գլխիս. ես չէի կարողանում կանգնել:

Երբ հայրս վերադարձավ, մայրիկը պատմեց նրան ամեն ինչ, և հայրս այնպես հարվածեց դեմքիս, որ ես գիտակցությունս կորցրի: Երբ արթնացա, արդեն հիվանդանոցում էի: Ես ձեռքս չէի զգում: Ինձ ոչ ոք չէր այցելում»:

2 օր հետո Իվանը մահացավ։ Բժիշկները նրա գրպանում նամակ գտան․

«Սիրելի մայրիկ և հայրիկ, ես վախենում եմ, քանի որ տգեղ եմ, զզվելի եմ, հիմար եմ: Կներեք, որ այդպես էլ չկարողացաք ինձ սիրել: Ես միայն ուզում էի, որ դուք ինձ գրկեք ու ասեք, որ սիրում եք: Հայրիկ,ես միայն ուզում էի, որ դու ինձ հետ խաղաս, զբոսնես: Ես գիտեմ,որ դուք ամաչում եք իմ պատճառով: Ես երբեք չեմ լինի այնպիսին, ինչպիսին դուք եք ուզում»։

Բոլոր երեխաներն էլ արժանի են սիրո: Բայց նրանց հանդեպ բռնությունն անընդհատ տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում: Երեխաներին սեր ու ջերմություն է անհրաժեշտ: Երբեմն գրկախառնությունն ավելի շատ նշանակություն ունի, քան մեզ թվում է:

Աղբյուր