Այս տարի 350 հազար աշակերտ անվճար կկարողանա այցելել մշակութային հաստատություններ

Այսօր կայացավ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի համատեղ ասուլիսը, որի ընթացքում քննարկեցին մի շարք խնդիրներ և գաղափարներ, պատմեցին նոր որոշումների մասին։

Մակունցի և Հարությունյանի համատեղ ջանքերի շնորհիվ, այս տարի 350 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելել որոշ մշակութային հաստատություններ։ Կարծում եմ տաղանդավոր և բազմակողմանի զարգացած աշակերտները բաց չեն թողնի նման հնարավորությունը։