Այս պայմաններում եթե ներդրում գա, ես կզարմանամ․ Հրանտ Բագրատյան

Այս պայմաններում եթե ներդրում գա, ես կզարմանամ։ Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և թվարկեց մի քանի հանգամանք, որոնք խոչընդոտում են ներդրումներին։

Առաջինը լողացող փոխարժեքի քաղաքականությունն է, որն արդեն 17 տարի Բագրատյանի համար անհասկանալի պատճառով վարում է Կենտրոնական բանկը։

Երկրորդը ֆոնդային բորսայի բացակայությունն է։ Օրինակ սփյուռքը, ըստ տարբեր գնահատականների, ունի 180-ից 440 միլիարդ դոլար, սակայն նրանք չեն կարող համակարգչի առաջ նստել եւ ներդրումներ անել։

Բագրատյանի խոսքով՝ եթե փորձում ենք ներդրումներ բերել, ուղղակի հարկերի տեսակարարար կշիռը պետք է բարձրացվի, մինչդեռ հարկային օրենսգրքի նախագծում նախատեսվում է բարձրացնել անուղղակի հարկերը։

Հաջորդ խոչընդոտը ընտրովի արտոնություններն են։ Այսինքն՝ հարկային արտոնությունների տրամադրումը պետք է բացառվի՝ կամ բոլորին են տրամադրվում, կամ ոչ մեկին։