Այս չինուհին բառի բուն իմաստով 3 վայրկյանում խժռում է քաղցր բամբակը (Տեսանյութ)

Այս չինուհին չինական ազգային հեռուստաշոուի («Ես հաղթող եմ») մասնակից Ան Կին հնարավորինս արագ դեսերտ ուտելու մրցույթում սահմանել է ռեկորդ:

Նա քաղցր բամբակը կերել է 3 վայրկյանում:

Չինական սոցիալական Weibօ կայքում այս տեսահոլովակը հավաքել է ավելի քան 7 մլն դիտում:

Շատերին զարմացրել է ոչ այնքան ուտելու անմիջականությունը, որքան չինուհու դեմքին էմոցիաների բացակայությունը: