Այս մարդը կորցրել է իր երկու ձեռքերը և ոտքերը 16 տարեկանում, բայց նա չի հանձնվել երբեք․ նա ընտանիք է կազմել և դարձել հաջողակ գործարար (ֆոտո)

Փետրվարի 15-ին՝ Մոսկվայում կայացավ «Ապրեք և գործեք» ասուլիսը՝ Ալեքսեյ Տալայի մասնակցությամբ: Ալեքսեյը կորցրել էր իր վերջույթները 16 տարեկանում։ Նա պատահաբար կանգնել էր ականի վրա: Այսօր՝ Ալեքսեյը գործարար է, երջանիկ ամուսին և չորս երեխայի հայր: Այս մարդու ելույթը դարձավ «հզոր մոտիվացիայի աղբյուր» նրանց համար, ովքեր անձամբ խոսեցին նրա հետ:

Ալեքսեյ Տալա

Չնայած հաշմանդամությանը, նա դարձավ լողորդ, և այժմ պատրաստվում է 2020թ. Օլիմպիական խաղերին: Նա իր ելույթում նշել է․ -Հիմնական բանը, դա հավատալ ինքներդ ձեզ և ակտիվ կյանք վարել, երբեք չընկճվեք և թույլ մի տվեք, որպեսզի վախը հաղթի ինքներդ ձեզ։

Այս մարդը կորցրել է

«Իմ կյանքում, եկավ այդ սև օրը, երբ աշխարհը փլվեց: Միանգամից կորցրեցի ձեռքերս և ոտքերս: Կա երկու տարբերակ` հուսալքվել և ընդունել ձեր անօգնականությունը, դառնալ ծնողների և եղբոր համար ծանր բեռ կամ գործել: Ես ընտրեցի վերջինը: Ես չեմ կարող ասել, որ դա հեշտ էր: Յուրաքանչյուր քայլ տրվեց մեծ դժվարությամբ: Ամեն օր ես զգում էի, որ կարող եմ ընդլայնել իմ ունակությունները: Հավատացեք ինքներդ ձեզ»: