Այս հղի կինը լուսանկարվում էր օվկիանոսի ափին՝ չկռահելով, թե ինչ է սպասվում իրեն․․․

26-ամյա Քիմ Մանգան այս լուսանկարները արել է այն ժամանակ, երբ հղի էր չորորդ անգամ։ Նա և իր ամուսինը սպասում էին մեկ երեխայի, բայց արի ու տես, որ նրանց անսպասելի անակնկալ էր սպասվում։ Քիմը բավականին բարդ հղիություն էր տանում, բժիշկները նույնիսկ մտածում էին, որ հնարավոր է, այդ երեխան չկարողանա կենդանի ծնվել։ Սակայն Քիմը ուժեղ գտնվեց, և չնայած 9 ամիսների ընթացքում կրած դժվարություններին՝ կարողացավ հղիությունը հաղթահարել մինչև վերջ։

Քիմն արդեն ուներ 2 աղջիկ և մեկ տղա, իսկ այս անգամ նա մեկ երեխա ունենալու փոխարեն, լույս աշխարհ բերեց 5 հրաշքների՝ 1 տղա և 4 աղջիկ։ Փոքրիկներին անվանակոչել են Էլիսոն, Բիատրիս, Պենելոպե, Քեթի և Թիֆանի։ Այսպիսի հրաշք տեղի է ունենում 55-միլիոն մարդուց միայն 1-ի մոտ։

Բարեբախտաբար այս ընտանիքի երջանկությունը կրկնապատկվեց, երբ ողջ հասարակությունը կանգնեց նրանց կողքին։Օրինակ այս ընտանիքը չէր կարողանա տեղավորվել մեկ մեքենայում, բայց մարդկանց գումարային աջակցության շնորհիվ՝ նրանք կարողացան գնել ընտանեկան մեծ ավտոմեքենա, և այժմ առանց դժվարության տեղախոխվում են մեկ վայրից մյուսը։

«6 սիրտ միաժամանակ բաբախում էր իմ մարմնում․․․» ասում է Քիմ Մանգանը։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...