Այս կառավարությունը նման է մի վարորդի, որի ձեռքը մեքենա է ընկել, բայց վարել չգիտի. Արմեն Աշոտյան

Այսօրվա կառավարությունը արտաքին քաղքականության ոլորտում նման է մի վարորդի, որի ձեռքը մեքենա է ընկել, ունի բոլոր նավիգացիոն քարտեզները, բայց վարել չգիտի: Պարբերաբար խնդիրները առաջ են գալիս, սյուներին աջ ու ձախ խփելու քաղքականության մեջ։ Այս մասին «Ադեկվադ» ՀԿ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի կարծիքով` ցավոք սրտի, այսօրվա  կառավարությունը չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունը, նաև լրացուցիչ վտանգներ է ստեղծում այդ անվտանգային միջավայրի համար: Նա փորձեց օրինակով ապացուցել ասվածը.

Մոտ 2 շաբաթ առաջ Վրաստանը և այլ 47 երկրներ ներկայացրել էին մի բանաձև, որը վերաբերում էր ներքին տեղահանված անձանց խնդիրներին, Աբխազիային և Հարավային Օսիային: Հայաստանը մշատապես այդ բանաձին դեմ է եղել, ոչ միայն այն պատճառով, որ այն իր բնույթով հակառուսական է, այլև նույնանման բանաձևեր մշտապես ներկայացրել է Ադրբեջանը:

Հայաստանը, դեմ քվեարկելով այդ երևույթին, ամրապնդում էր նաև իր շահերը: Այս անգամ մեր գործընկերները ՄԱԿ-ում չմասնակցեցին քվերկությանը, իբր թե դեսպանը այդ պահին այդտեղ չի եղել: Անմիջապես իշխանական լրատվամիջոցները սկսեցին գրել, թե հայկական կողմը դրական ժեշտ է արել Վրաստանի նկատմաբ:

Արդյունքում ունեցանք այդ ժեստը չգնահատող Վրաստանի իշխանություն, որ շաբաթներ անց միացավ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ստեղծված ռազմաքաղաքական դաշինքին, ինչպես նաև քվերոկությանը չմասնակցելը շատ մեծ նստվածք առաջացրեց ռուսական քաղաքական շրջանակներում»: 

Ցավոք, այս կառավարության ապաշնորհ քաղաքականության պատճառով մեր երկրի շուրջ բռնկվելու են տարբեր նոր հրդեհներ: Ինչպե՞ս ընդհանուր վտանգի դեպքում համագործացել նարցիսիստ կառավարության հետ` ամփոփեց Աշոտյանը:

Աղբյուր՝ politik.am