Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի է վնասազերծվել

Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի է վնասազերծվել

Այսօր՝ մարտի 16-ի գիշերը, ժամը 01։30 սահմանում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանցի սահմանախախտ է հայտնաբերվել ու ձերբակալվել:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասել է Հովհաննիսյանը։

Սահմանախախտի մոտ մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...