Այս գեղեցկուհին 10 երեխաների մայր է․ ն հասցնում խնամել բոլորին՝ մնալով այսքան հմայիչ (Տեսանյութ)

Այս գեղեցկուհին Թաինան է, ով չնայած իր երիտասարդ տեսքին, ում առաջին հայացքից հազիվ 22-24 տարեկան կարելի է գնահատել, ունի 10 երեխա, որոնցից ամենամեծը՝ 19 տարեկան է։

Թաինայի օրը սկսվում է գիշերը՝ ժամը 3-ին, երբ ամուսինն ու երեխաները խորը քնած են։ Աչքերը բացելուն պես, միանգամից վեր է կենում անկողնուց, որպեսզի հասցնի մինչև առավոտ բոլոր գործերը ավարտել, նախաճաշ պատրաստել, լվացք անել, մաքրություն անել և այլ տնային գործեր։

10 երեխաների մայրը պնդում է, որ չնայած օրվա մեջ նա քնում է ընդամենը 4 ժամ, այնուամենայնիվ նա միշտ առույգ է, էներգրիայով լի ու երբեք հոգնածություն չի զգում։

– Ես ինձ չեմ ստիպում, որ գիշերը 3-ին արթնանամ, քանի որ իմ մարմինն արդեն սովորել է, ես երկար տարիներ այս ռեժիմով եմ ապրում և հեշտությամբ արթնանում եմ։ Եվ հետո, ես չեմ էլ ուզում արթնանալ, օրինակ՝ 5-ին, քանի որ այդ դեպքում ես իմ օրից կկորցնեմ 2 թանկ ժամ․ – հպարտությամբ նշում է հերոսուհի մայրը։

Թաինան օրը հեշտ և թեթև անցկացնելու համար, կանանց խորհուրդ է տալիս լավ և համեղ սնվել, միշտ շարժման մեջ գտնվել, սիրել և ներել։

Ահա մի տեսանյութ, որտեղ Թաինան ցույց է տալիս, թե ինչպես է սկսում իր օրը 10 չարաճճի երեխաների հետ։

Նյութը պատրաստեց Bavnews.am-ը։