Այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժի հարսանիքն է

Այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Վրեժի հարսանիքն է

44-օրյա պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հերոս Վրեժ Բադալյանը և իր սիրելին՝ Քրիստինե Պողոսյանն, այսօր ամուսնանում են:

19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ։ Առաջին անգամ՝ գրադ կայանքից. վնասվել էին ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է, մինչև ընկերները նստեցրել են ավտոմեքենա՝ Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթեցրել են։

Թող Աստված օրհնի Ձեր միությունը