Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը

Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...