Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է․ Նա կդառնար 23 տարեկան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 23 տարեկան:

2016 թվականի ապրիլյան քառօրյայի ընթացքում, թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո, «Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։

Սերժանտ Սահակյանն, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից ընկնում է հերոսի մահով:

Ադամը կա

Ադամ Սահակյանն անհայտ կորածների շարքերում էր: Ապրիլի 10-ին հակառակորդի կողմից վերադարձված 18 զոհված զինծառայողների թվում էր նաև նրա մարմինը:

Ադամ Սահակյանը պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայության» և ՀՀ «Արիության» համար մեդալներով: