«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը (Տեսանյութ)

«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը (Տեսանյութ)

Երգչուհի,դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որն ամուսնացել է ամիսներ առաջ, սպասում է առաջնեկի ծնունդին։

Երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում Քրիստինան բացում է երեխայի սեռը պարզող լի փուչիկներով մեծ արկղը։ Երգչուհին դուստր կունենա։

«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը…», — հրապարակումը մակագրել է նա։ Հետևորդներն ու երկրպագուները շնորհավորել են ու բազմաթիվ բարեմաղթանքներ ուղղել ապագա մայրիկին։

Տեսանյութը ստորև