«Այդ մտածողությունը մարդուն թույլ ա տալիս կթու կովը ծախել, որ «Փարոս»-ի նպաստից չզրկվի». Սուրեն Սահակյան

«Նիկոլ Փաշինյանը կառավարության տխրահռչակ ծրագրի քննարկման ժամանակ ասել ա․ «Մարդու աղքատությունը իր գլխում է»։ Սա ընդդիմադիր լրատվամիջոցի համար լավ վերնագիր ա։ Եթե ասվածի համատեքստից կտրենք, կարող ենք երկար ու շատ արդարացիորեն քննադատել խոսքերի հեղինակին։ Բայց ասվածի համատեքստում մի կարևոր երևույթ ա մատնանշվում, որի մասին պե՛տք ա խոսալ ու պետք ա համառորեն աշխատել հավաքական «մենք»-ի միջից դուրս մղելու համար։

Խոսքը, իմ ընկալմամբ, ֆինանսական բարեկեցության մասին չի։ Կարող են «աղքատի մտածողությամբ» միլիոնատերեր լինել, ինչը նրանց յուրօրինակ վարքագծային կանոններ կթելադրի։ Ասվածի օրինակ են նախկին վարչախմբի էն ներկայացուցիչները, որոնք լողում էին փողերի մեջ, բայց, ասենք, հոսանքի ու ջրի վարձերը չէին մուծում՝ տեսուչներին ստիպելով էդ գումարը տարածել թաղամասի ավելի աղքատ բնակիչների վրա։ Ես ավելի առաջ կգնամ դատողություններում։

Սա մտածողության մի ձև ա, որն իր կրողին թույլ ա տալիս կթու կովը ծախել, որ «Փարոս»-ի նպաստից չզրկվի։ Սա մի ներքին վիճակ ա, որը հարանման ա նրան, երբ ստրուկը ազատության չի ձգտում, այլ երազում ա ստրկատեր լինելու մասին։ Խոսքը մտածողության ծավալների մասին ա։ Էս մտածողությունը կարճաժամկետ, այսրոպեական շահի մասին ա ու հեռանկար, զարգացման վեկտոր չունի։

Դա նրա մասին ա, որ «մեկ ա՝ իմ ձայնը ոչինչ չի որոշում, իսկ 10.000 դրամը 2 պարկ ալյուր ա»։ Դա մտածողության ձև ա, երբ դու զգում ես, որ դու ոչնչի ունակ չես ու ամենապարզունակը՝ անվտանգությունդ ապահովելու գործը որոշելու իրավունքի հետ միասին զիջում ես, ասենք, Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին։ Սա ձգտման, ամբիցիայի, ինքնորոշվելու ու ճակատագիրդ սեփական ձեռքերի մեջ վերցնելու մասին ա։ Խոսքը նրա մասին ա, որ Հայաստանում քաղաքացին քաղաքականության որոշողը դառնա, ոչ թե դրա սպառողը։

Գիտեմ, որ սա քննարկման շատ ավելի լայն թեմա ա, բայց նաև հետագա պարզաբանումները թույլ տվեցին սենց ընկալում ունենալ ու արտահայտվել դրա մասին։ Նիկոլին հազար այլ բանում մեղադրել ու քննադատել (այդ թվում՝ էս խնդիր լուծելու համար նրա ձևավորած կառավարության պոտենցիալի), բայց ոչ էս մտքի համար։

Իհարկե, դա չի չեղարկում էն փաստը, որ ոնց էս երևույթի, նենց էլ աղքատության հաղթահարման գործում իր, կառավարության ու ԱԺ դերերը առանցքային են ու գտնվելու են մանրադիտակի տակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Սուրեն Սահակյանը:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...