Այդ մարդու համար օրենք հասկացողությունն ընդհանրապես գոյություն էլ չի ունեցել. Արթուր Սաքունց

Լրագրող, իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը խորհրդական է աշխատել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի մոտ:

Թե բա խորհուրդ տվեցի գործել հստակ ըստ հրահանգների:

Խորհուրդ տալիս էլ չի հիշատակում օրենքը, այլ միմիայն հրահանգը:

Այդ մարդու համար օրենք հասկացողությունն ընդհանրապես գոյություն էլ չի ունեցել:

Դե ինչպիսի խորհուրդ տվել է, այնպես էլ կատարել են:

Մեկ հարց էլ, իսկ առանց ոստիկանապետի անմիջապես նրա տեղակալի հետ է հանդիպու՞մ և անմիջապես նրան է խորհուրդ տալի՞ս:

Հաստատ ցանկացած ուչաստկովիի էլ խորհուրդ տված կլինի…

Եվ այսպես միմիայն խորհուրդ էր տալիս ու խորհուրդ տալով էլ կառավարում էր»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...