Ամուսնական 4 գաղտնիք մի զույգից, որ ամուսնացած է արդեն 78 տարի

Կիսվիր ընկերներիդ հետ

Վերջերս հոդված էի կարդացել մի զույգի մասին, որ ամուսնացած է արդեն 78 տարի: Չնայած այս երկար ընթացքին, նրանք, միևնույնն է, երջանիկ են ու բավարարված իրենց կյանքով:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորս ցանկանում ենք ունենալ երկարատև սեր ու ընկերակցություն, բայց մեր ժամանակակից մշակույթի մեջ այդ ամուր ընտանիքը շատերի համար անցյալի գործ է: Լավ լուրն այստեղ այն է, որ կյանք տևող սերը չպետք է անցյալի գործ լինի:

Այս ամուսնական զույգը, որ արդեն 78 տարի միասին է, կիսում է չորս պարզ բանալի՝ ինչպես կառուցել ամուսնություն, որը կկարողանա դիմակայել կյանքի բոլոր «եղանակներին»:

  1. Զրուցեք ամեն ինչի մասին:

Զրույցը որոշիչ դեր է խաղում ամուսնական կյանքում: Նրանք զրուցում են ամեն ինչի մասին՝ իրենց զգացմունքների, մարտահրավերների, հիասթափությունների, հույսերի, երազանքների ու այլն: Զրուցելը առաջնահերթություն դարձրեք:

  1. Նրանք փոխարինում են «իմ» և «քո» դերանունները «մեր»-ով:

Նրանք հենց սկզբից որոշել են, որ առանձին կյանք չեն վարելու: Ամուսնության հիմքում զոհն է ու ձգտումը մեկ նպատակ տեսնելու: Ամեն բան այստեղ պետք է կիսել:

  1. Շարունակել միասին նոր արկածներ ստեղծել:

Մեկ այլ բանալի է՝ միասին նորն արարելը ու ձգտելը միասին անցնելու ամեն մարտահրավեր:

4.Երբեք չհանձնվել իրար հանդեպ հարաբերություններում:

Նա պատմում է, որ երբ ցանկանում էր խաչ քաշել իրենց հարաբերությունների վրա, հիշում էր այն ժամանակները, երբ նույնն իր կինն էր ցանկանում անել, բայց չէր անում: Կա ընտրություն՝ սիրելու իրար ամեն օր, անկախ նրանից, թե որքան բարդ է պայքարը: Հեռացրեք «ապահարզան» բառը ձեր բառարանից, և այդժամ կգա ազատություն՝ ներելու դիմացինին ու ինքներդ ձեզ:

Եթե ձեր ամուսնության մեջ դժվար ընթացքով եք անցնում և չգիտեք, թե որտեղ սկսել հարաբերությունները, ապա հուսով ենք, որ այս չորս գաղափարները կօգնեն ձեզ:

Դեյվ Ուիլլիս

Նյութի աղբյուր՝ crossnews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...