ԱՄՆ-ում ձերբակալվել է ուղիղ եթերում հայ լրագրողուհու հետույքին հարվածած տղամարդը (Տեսանյութ)

Կիսվիր ընկերներիդ հետ

ԱՄՆ-ում ձերբակալվել է ուղիղ եթերում հայ լրագրողուհու հետույքին հարվածած տղամարդը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում անցկացվող բարեգործական մրցավազքի լուսաբանման ժամանակ WSAW-TV հեռուստաալիքի լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածած վազորդը ձերբակալվել է։

Պարզվել է, որ այդ տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելևեյն է: Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու և իրավախախտում կատարելու մեղադրանքով:

Տղամարդը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր արարքի համար՝ նշելով, որ իրականում ցանկացել է կնոջ մեջքին հարվածել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեքս Բոզարջյանը սեռական ոտնձգության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Սավաննայի բաժնում: Չորեքշաբթի օրը ոստիկանության բաժանմունքից NBC News-ին հայտնել են, որ գործը գտնվում է քննության փուլում:

Աղբյուր՝ shantnews.am