ԱՄՆ-ում գումար տեղափոխող մեքենայի դուռը բացվել է, փողը` թափվել․ մարդիկ ուրախությունից սկսել են պարել (Տեսանյութ)

ԱՄՆ-ում գումար տեղափոխող մեքենայի դուռը բացվել է, փողը` թափվել․ մարդիկ ուրախությունից սկսել են պարել (Տեսանյութ)

Կալիֆոռնիայում զվարճալի դեպք է գրանցվել. վարորդները փակել են մայրուղին, որպեսզի ասֆալտից հավաքեն մեքենայից պատահաբար թափված թղթադրամները։ Տեղեկությունը հայտնում է RT-ն:

Խոշոր գումար տեղափոխող մեքենայի դուռը պատահաբար բացվել է, որի հետևանքով թղթադրամներ թափվել են ճանապարհին։ Վարորդները կանգ են առել ու սկսել են հավաքել փողերը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ ուրախությունից ցատկոտում ու պարում։

Այժմ ոստիկանությունը փորձում է ականատեսների տեսագրությունների միջոցով հայտնաբերել թղթադրամները վերցրած քաղաքացիներին։

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ գումարը պատկանում է բանկին, այնպես որ քաղաքացիները պետք է վերադարձնեն փողերը: Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել ամենաակտիվ զույգին, որը զգալի գումար էր հավաքել։

Տեսանյութը ստորև