ԱՄՆ-ն նախատեսում է 2019թ.-ին իրականացնել գերձայնային զենքի փորձարկում

ТАСС-ը տեղեկացնում է, որ այդ մասին պաշտոնապես հայտարարել է Պենտագոնի առաջնահերթ ու հեռանկարային հետազոտությունների բաժնի տնօրեն Սթիվեն Ուոքերը:

«Մենք պատրաստվում ենք տվյալ համակարգերի փորձարկումներն իրականացնել 2019թ.-նին, և դուք ամռան ընթացքում կտեսնեք բազմաթիվ փորձարկումներ»,- նշել է Ուոքերը:

Նա ընդգծել է, որ գերձայնային զենքի թողարկումը հանդիսանում է իր բաժնի առաջնահերթ խնդիրներից մեկը, և այդ ծրագիրը տարիներ շարունակ իրականացվում է ԱՄՆ ցամաքային զինված ուժերի, ռազմաօդային ուժերի և BBC-ի ու NASA-ի հետ համատեղ:

«Չինաստանն ու Ռուսաստանը բավական ակտիվ են գերձայնային զենքերի ասպարեզում և հետզհետե մեծացնում են իրենց ներուժը: Մենք չպետք է հետ մնանք նրանցից»- ասել է Սթիվեն Ուոքերը:

Թարգմանությունը՝ Bavnews.am