ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլլերը հրաժարական է տվել

Ըստ Reuters-ի, ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է իր հրաժարականի մասին:

Նա այդ մասին հայտարարել է այսօր իր հրապարակային ելույթում, ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հետաքննության արդյունքների վերաբերյալ:

Նա խոսել է Ռուսաստանի միջամտության փաստի մասին և նշել է, որ ինքը երբեք չի պատրաստվել մեղադրանք ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Միևնույն ժամանակ, Մյուլլերը շեշտեց, որ եթե նա համոզված լիներ պետության ղեկավարի անմեղության մեջ, նա կասեր այդ մասին: