«Ամերիկան Սիրիայի իր փայը զիջեց Իրանին». Արթուր Դանիելյան

«Ամերիկան Սիրիայի իր փայը զիջեց Իրանին». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե ձեզ թվում է, որ Չինաստանի կողմից ԵԱՏՄ-ի կլանումը կասկածելի ա, խնդրում եմ կարդացեք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երեկվա ելույթը Վիրջինիայի ռազմական բազայում:

Բայդենը պնդում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ձին Պինը իրեն հայտնել է, որ 2035 թվականին ԱՄՆ-ի «սեփականատերը» Չինաստանն է լինելու: Հետո բայդենը իհարկե անցավ լիրիկայի առ այն, որ մարդու իրավունքները Աստծո կողմից շնորհ են և, որ ավտորիտարիզմը երբեք… և այլն…

Մինչդեռ մաթեմը, համառորեն ապացուցում է, որ Սի Ձին Պինը լիովին անկեղծ է: Երեք տարի առաջ Թրամփի կողմից Չինաստանին հայտարարված առևտրային պատերազմը մի փոքր նվազեցրել էր երկու երկրների առևտրաշրջանառոիթյան դիսբալանսը, բայց անցած ամսվա տվյալներով Չինաստանը գրեթե ամբողջովին վերականգնել է սեփական գերազանցությունը, որը ամսեկան գրեթե 30մլրդ դոլար է:

ԱՄՆ-Չինաստամ տարեկան առևտրաշրջանառությունը մոտ 600 մլրդ դոլար (որի գրեթե կեսը Չնաստանի մաքուր շայութն է ու հետևաբար ԱՄՆ-ի մաքուր կորուստը), իսկ օրինակ Չինաստան-Ռուսաստանինը տարեկան շրջանառությունը 100 մլրդ է, որ պատկերացնեք մասշտաբները…

Էսօր նաև հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն այլևս չի գնի սիրիացի անջատողականների նավթը որի հաշվին նրանք դիմադրում էին Ասսադին: Ամերիկան Սիրիայի իր փայը զիջեց Իրանին: Սա է նոր աշխարհակարգը…»։