Ամեն ինչ մոտենում է իր նախագծված, կանխորոշված, պայմանավորված, հետևաբար՝ տրամաբանական ավարտին. Արտյոմ Մարկոսյան

Ամեն ինչ մոտենում է իր նախագծված, կանխորոշված, պայմանավորված, հետևաբար՝ տրամաբանական ավարտին. Արտյոմ Մարկոսյան

Դերասան Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա վերջին ցիկլն էր. այլևս, գոնե, 100 տարի էլ չենք ունենալու։ Ասեմ ավելին՝ ըստ իս, նույնիսկ, 100 օր չունենք։

Ամեն ինչ մոտենում է իր նախագծված, կանխորոշված, պայմանավորված, հետևաբար՝ տրամաբանական ավարտին։

Արտյոմ Մարկոսյան

Մենք այլևս երբեք պետություն չենք ունենալու (ճիշտն ասած՝ արժան էլ չենք)։

Իսկ Հայաստան կոչված տարածքում, լավագույն դեպքում, մենք կապրենք/մեզ հնարավորություն կտրվի ապրել ինչպես “գետոյում”, մնում է պարզել, թե ի՞նչ տարբերանշաններով, բայց, բնականաբար, դա էլ հավերժ չի լինելու. բաղձալի “խաղաղության դարաշրջանում” էլ իր գործը կանի ասիմիլյացիան ու… ու ՎԵՐՋ…»։