Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար: Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը եւ նորը անցկացնելու։

Այդ պատճառով էլ շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է ուսումնասիրությունները, փորձելու են հնարավորինս գտնել հիմքեր, իսկ եթե ոչ, ապա ստիպված են լինելու թույլատրել հանքի շահագործումը։

Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդունեց նաեւ «Ջերմուկի ներկայացուցիչներին», ապա՝ «Լիդիանին»։ Մեր տեղեկություններով, ամեն ինչ արվելու է հանքի շահագործումը վերսկսելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: