«Ամենաշատ նյարդայնացնող վարորդական սխալը». Գարիկ Պապոյան (տեսանյութ)

Վարորդի Ընկեր-ը տեսանյութ էր տեղադրել Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրականացված նոր գծանշումների մասին․

«Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրականացվեց դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-գրել էր խումբը։

Գարիկ Պապոյանը կիրսվել էր տեսանյութով և գրառում կատարել՝ ամենաշատ նյարդայնացնող վարորդական սխալը, որը միշտ խցանումների պատճառ ա դառնում!!