Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Շաբաթ օրը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Այս մասին են վկայում ծանուցման մասին պաշտոնական տվյալները։

Օդային տագնապի մասին, մասնավորապես, հայտարարվել է Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի շրջաններում, ինչպես նաև երկրի արևմտյան և արևելյան շրջաններում։

Շաբաթ երեկոյան Կիևում օդային տագնապի մասին հայտարարել է նաև Կիևի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Կիևում օդային տագնապ է հայտարարված, բոլորին խնդրում ենք շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ», – ասված է քաղաքապետարանի Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 247-րդ օրը։